Գանձակ (Գյանջա) քաղաքի կենտրոնական հրապարակում ամանորյա ծառը փլուզվել է, հայտնում է ադրբեջանական Media.az պորտալը։
Նրա խոսքով՝ ծառը փոթորկից ընկել է անցորդների աչքի առաջ։
Ուժեղ քամին վնասներ է հասցրել նաև քաղաքի այլ շրջաններին։ Այսպես, Գանձակի որոշ հատվածներում հոսանքազրկվել է, մի շարք փողոցներում ծառեր են տապալվել։ Քաղաքում հերթապահություն են իրականացնում շտապօգնության ծառայությունները, հայտնում է NEWS.ru-ն։





























