Թուրքիայի ոստիկանները Վրաստանի քաղաքացիների դեմ հերթական գործողությունն են իրականացրել, որի արդյունքում յոթ վրացի է ձերբակալվել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը: 

Ըստ աղբյուրի, Վրաստանի յոթ քաղաքացիներն էլ Թուրքիայում թրաֆիկինգի զոհ են դարձել: Ձերբակալվածները հարցաքննվել եւ տեղափոխվել են ներգաղթի ծառայություն, որտեղից էլ մեկ այլ օր` հոկտեմբերի 25-ին Անկարայում իրականացրած գործողությունների ժամանակ ձերբակալված 12 վրացիների հետ կարտաքսվեն Վրաստան: