Իրանի ռազմածովային ուժերը կիրակի համալրվել են տեղական արտադրության մի շարք նոր սպառազինություններով և տեխնիկայով, ներառյալ ռազմավարական թևավոր հրթիռային համալիրներ  և ուղղաթիռներ, որոնք պիտանի են    ռադիոէլեկտրոնային պայքարի համար, հաղորդում է Tasnim-ը:

Միջոցառմանը, որին մասնակցել է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին, նոր սպառազինության համալրումը տեղի է ունեցել  Իրանի հարավում գտնվող ափամերձ ռազմածովային բազայում։

Սպառազինությունն ու սարքավորումները ներառում են «Talayieh» ռազմավարական թևավոր հրթիռային համակարգը, «Nasir» թևավոր հրթիռային համակարգը, ռազմածովային նավատորմի առաջին ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղաթիռը և առաջին հետախուզական   ուղղաթիռը, «երկիր-երկիր» դասի  հրթիռային համակարգեր, «Sanjar» անօդաչու թռչող սարք, բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք «Jamaran» կործանիչի համար, որ կիրառվում է  ռադիոէլեկտրոնային պայքարի համար,   ջրասուզակների հայտնաբերման համակարգ և նավահանգիստներում և խարսխային կայաններում օգտագործվող  «Sirvan» քարշակ:

Դերծովակալ Իրանիի վկայությամբ, «Talayieh»-ն ավելի քան 1000 կիլոմետր հեռահարությամբ խելացի թևավոր հրթիռ է, որը կարող է փոխել ընթացքը թռիչքի կեսից և ընտրել նոր թիրախ՝ նախքան դրան անակնկալի բերելը:

«Nasir» թևավոր հրթիռը, որի հեռահարությունը գերազանցում է 100 կիլոմետրը, ունի կատարյալ կործանարար ուժ և տեղադրված է ռազմածովային ուժերի տարբեր դասի էսկադրոնային ականակիրների վրա, հայտարարել է հրամանատարը։

Ինչ վերաբերում է նոր ռազմածովային ուղղաթիռներին, ապա դերծովակալն ասել է, որ դրանք  զինված են  ռադիոէլեկտրոնային պայքարի մի շարք համակարգերով, ինքնապաշտպանության համակարգեր ունեն և կարող են տարբեր հրթիռներ խաբել։