44-օրյա պատերազմից երեք տարի անց ավագ զավակի՝ Լևոնի կորստից հետո մանկան ճիչ է լսվել Լևոնյանների ընտանիքում:

Լույս աշխարհ է եկել Լևոնյանների կրտսեր որդին՝ Լեոն:

«Երազիս Լեւոնի շիրիմին էի գնացել, նրա շիրիմը դեռ թարմ էր, կարծես նոր էր հուղարկավորած,  շիրիմի վրա երեխա կար, ես նրան գրկեցի ու Լեւոնը անհետացավ, միայն հիշում եմ, որ երեխային պինդ գրկած ամուսնուս հետ վերադարձա տուն: Սրտանց ուզում էի Լեւոն կոչել, բայց ամուսինս չթողեց, մենք նրան Լեո կոչեցինք»,-ասում է նորածնի մայրը:

Նա ծնվեց, որ ապրեցնի ծնողներին, զարթոնք բերի ընտանիքին և իր գոյությամբ կրկին վերարժևորի կյանքի իմաստը:

«Մեծ սեր է մտել այս տան մեջ, և այդ սերը Լեո է կոչվում»,- ասում է երջանիկ հայրը: 

Մանրամասները՝ «Զինուժի» ռեպորտաժում: