«Մահապարտի բաճկոնով» 15-ամյա աղջնակը հոկտեմբերի 29-ին գնդակոծել է Ասադաբադ քաղաքի նահանգային հակահետախուզական վարչության շենքը, որը գտնվում է աֆղանական Կունար նահանգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Աֆղանստանի ազգային անվտանգության գլխավոր վարչության աղբյուրը:
«Չադրա հագած աղջիկը սկսել է կրակել Ազգային անվտանգության գլխավոր վարչության նահանգային հակահետախուզական վարչության շենքի ուղղությամբ` վիրավորելով վարչության 3 աշխատակցի», - ասել է զրուցակիցը: Դրանից հետո նա պայթեցրել է իրեն` խլելով Ազգային անվտանգության գլխավոր վարչության նվազագույնը երեք աշխատակցի կյանք:
Հակահետախուզական վարչության աշխատակիցների տվյալներով` արդյունքում 10 մարդ վնասվածք է ստացել:




























