Կոլումբիական կոկաինի Մեքսիկայից Ավստրալիա տեղափոխելու անսովոր միջոց: Ավստրալական մաքսային ծառայության աշխատակիցները նկատել են, որ մեքսիկական գարեջրի 700 արկղերից 46-ում շշերի հեղուկի գույնը տարբերվում է մնացածներից: Պարզվել է, որ գարեջրի 1105 շշեր լուծված կոկաին են պարունակում:
Ձերբակալվել է բեռի հետ կապ ունեցող մի երիտասարդ` թմրանյութերի առեւտրով զբաղվող առեւտրականների միջազգային ցանցին մասնակից լինելու կասկածանքով, ովքեր Մեքսիկայից Ավստրալիա թմրանյութ տեղափոխելու ճանապարհ են հարթել: Նրան ցմահ բանտարկություն է սպառնում:
Թմրանյութը լուծել են տեղական արտադրության գարեջրում եւ ուղարկել այլ մայրցամաք: Առաքման այս եղանակը կիրառվել է վաղուցվանից եւ հաջողությամբ:




























