Իրանն ընդգծել է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ներառյալ սահմանային, ջրային եւ այլ հարցերը, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը «Թալիբանի» արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութակիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ «Թալիբանի» պաշտոնատար անձինք կհամագործակցեն խնդիրների լուծման համար։

Մութակին, իր կողմից, ողջունել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը Պաղեստինի հարցում եւ ընդգծել «պաղեստինցի ժողովրդի դիմադրությանը եւ ջիհադին աջակցության անհրաժեշտությունը եւ մինչեւ վերջնական հաղթանակ շարունակումը սիոնիստական օկուպացիայի դեմ»։

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւորության մասին՝ նա ընդգծել է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ բոլոր ոլորտներում փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։