Equinor նորվեգական ընկերությունն իր ակտիվներն Ադրբեջանում վաճառում է SOCAR պետական էներգետիկ ընկերությանը, ներառյալ «Ազերի Չիրաղ Գյունեշլի» նավթավայրի եւ ԲԹՋ խողովակաշարի բաժինները, գինը չի նշվել, տեղեկացրել է Reuters-ը։

Equinor-ը հրաժարվել է նշել գինը, բայց նրա ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը գործարքից վնաս կկրի 300-400 մլն դոլարի չափով, քանի որ հաշվեկշռային արժեքը գերազանցում է գործարքի չափը։

«Ազերի Չիրաղ Գյունեշլին» (ԱՉԳ), որը կառավարում է BP-ն, ամենամեծ նավթավայրն է Կասպյան ավազանի ադրբեջանական հատվածում, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարն օգտագործվում է հում նավթի տեղափոխման համար դեպի թուրքական միջերկրածովյան ափ։

«Equinor-ը իր միջազգային նավթագազային բիզնեսի վերակազմավորման գործընթացում է, եւ Ադրբեջանում ակտիվների վաճառքը համապատասխանում է մեր միջազգային պորտֆելի կենտրոնացման ռազմավարությանը»,- ասել է միջազգային գործառնությունների ղեկավար Ֆիլիպ Մաթիեն։

Գործարքի արժեքը կհայտարարվի ավելի ուշ, տեղեկացրել է Equinor-ը։ Նորվեգական ընկերությանն էր պատկանում ԱՉԳ-ի արժեթղթերի 7,27 եւ ԲԹՋ-ի արժեթղթերի 8,7 տոկոսը, ինչպես նաեւ Ղարաբաղ նավթավայրի, ինչպես նաեւ Կասպյան ավազանի արդյունահանման 50 տոկոսը։