Երգչուհի Էմմին, ով «Եվրատեսիլ-2011-ում» ներկայացրել էր Հայաստանը,  թողարկել է «Goodbye» երգի նոր տարբերակը, որը հնչել էր  Հայաստանում «Եվրատեսիլի» ընտրական փուլում, հաղորդում է  «ESCDaily.com»-ը:

Էմմին ասել է, որ այդ երգը գերմանացի  հայտնի երգիչ Մարտին Կեսիչիի կողմից ի սկզբանե գրված է եղել «Եվրատեսիլի» ընտրական փուլի համար: Ազգային  ընտրական փուլում այս երգը գրավել էր չորրորդ տեղը` 539 ձայնով, իսկ Էմմին Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ-2011-ում»  ներկայացել էր «Բում- բում» երգով: