Վենեսուելայից, Կուբայից և Կենտրոնական Ամերիկայից մի քանի հազար ներգաղթյալների քարավանն անցել է Մեքսիկայով՝ շարժվելով դեպի ԱՄՆ հարավային սահման, հայտնում է Ամերիկայի ձայնը։
AFP-ն հայտնել է, որ մարդկանց կազմակերպված շարասյունը հարավային Մեքսիկայից շարժվել է դեպի ԱՄՆ սահման։ Երթին, որը կազմակերպիչները անվանել են «Ելք աղքատությունից», մասնակցում են հազարավոր միգրանտների, որոնք Մեքսիկայում են գտնվում տարանցիկ՝ դեպի ԱՄՆ իրենց ճանապարհին, հայտնում է DW-ն։
Երթի կազմակերպիչների խոսքով՝ շարասյունում ընդգրկված են 24 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ աֆրիկյան և ասիական երկրներից։ Reuters-ը, վկայակոչելով Մեքսիկայի տարածաշրջանային իշխանություններին, գրում է, որ երթին ավելի քան 8 հազար մարդ է մասնակցում։ Նրանք սկսել են Տապաչուլա քաղաքից եւ մտադիր են հասնել ԱՄՆ սահման։ Երթի մասնակիցների հետագա մտադրությունների մասին տեղեկություններ չկան։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ «Ելք աղքատությունից»-ը բողոք է Մեքսիկայի իշխանությունների կողմից ներգաղթի մասին օրենքների խստացման դեմ։ Ակտիվիստների խոսքով՝ որոշ ժամանակ առաջ իրենք դադարեցրել են օտարերկրացիներին երկրի տարածքով տարանցման թույլտվություն տրամադրելը։











