Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գոհունակություն հայտնելով Սիրիայում անվտանգության և կայունության ամրապնդման գործընթացից, ընդգծել է Իրանի աջակցությունն այս երկրի տարածքում սիրիական կառավարության ինքնիշխանության ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպմանը։

Այս հանդիպմանն Աբդոլլահյանը բարձր է գնահատել Գազայի և Պաղեստինի ներկայիս իրադարձությունների վերաբերյալ Սիրիայի դիրքորոշումը, հաղորդում է IRNA-ն։

«Իրանն ու Սիրիայի Արաբական Հանրապետությունն ավելի քան երբևէ միավորված են տարածաշրջանում և կիսում են ընդհանուր տեսակետը Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններին և ցեղասպանությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է նա։