«Մայր Հայաստան» դաշինքը այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ Երեւանում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նախաձեռնության:
Մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք շրջապատել են քաղաքապետարանի շենքը:
Եթե ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով չմասնակցեն նիստին, ապա քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Նշենք, որ ժամը 10-ին նախատեսված է Երեւանի ավագանու նիստը: Օրակարգում են նաեւ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին նախագծերը:











