Սաուդյան Արաբիայում հիմնադրված  «Alhokair Fashion Retail»  ընկերությունը մտադիր է  ընդլայնել գործունեությունը Կենտրոնական Ասիայի երկրներում եւ  այդ երկրներում  նվաճել  միջին մանրածախ սեգմենտի 75%-ը, հաղորդում է  «Fibre2fashion» կայքը:

Հանդես գալով Դուբայի «InRetail»  գագաթնաժողովում`  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սիմոն Մարշալն ասել է,  որ ընկերությունն առաջիկա երեք տարվա ընթացքում նախատեսում է  350- 400 խանութ բացել Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում:

Մանրածախ առեւտրի կոնգլոմերատն  իր պորտֆելում ունի ավելի քան  80 միջազգային բրենդ  եւ ներկայումս տնօրինում է  Սաուդյան Արաբիայում միջին մանրածախ սեգմենի 50% -ը: