Թուրքիայում ընթացող շախմատի պատանիների համշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց անգլիացիներին եւ 23,5 միավորով դարձյալ զբաղեցնում է առաջին տեղը: Ռուսաստանը Ղազախստանին հաղթեց 3:1 հաշվով եւ Հայաստանի թիմին զիջում է կես միավոր:
Համաշխարհային օլիմպիադայի ավարտին մնաց երկու տուր:



























