Երեւանի քաղաքապետի նշանակումը կախված է Հանրապետական կուսակցության որոշումից: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում համարում են Երեւանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն:

Հարցին, թե որքան է նա իրատեսական համարում քաղաքապետի պաշտոնում իր նշանակումը, նա պատասխանեց, որ ամեն ինչ կախված է ՀՀԿ-ի որոշումից: «Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշում չի կայացրել իր թեկնածուի վերաբերյալ: Մենք սպասում ենք կուսակցության եւ Հայաստանի նախագահի որոշմանը»,-հայտարարեց Տ. Մարգարյանը: Ի պատասխան հարցին, թե նոր քաղաքապետի համար որ խնդիրներն են առաջնային լինելու, նա ասաց. «Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել նոր քաղաքապետին»: