Հայաստանի կառավարությունը 2008 - 2011 թթ. ապահովել է 459,7 մլրդ դրամի (1,3 մլրդ դոլար) ներդրում իրական հատվածում: Այդ մասին նշվում է « 2008-2011թթ. Հայաստանի կառավարության գործունեության արդյունքները» ժողովածուում, որը ներկայացվեց ՀՀԿ տնտեսական համաժողովի ընթացքում:Նշված գումարից 122 մլրդ դրամն ուղղվել է իրական սեկտորի վարկավորմանը Հայաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբի միջոցով, 88,5 մլրդ դրամը` պետական ծրագրերի շրջանակում ներդրումներն են, 217,9 մլրդ դրամն ուղղվել է արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններին, 31,3 մլրդ դրամը` գյուղատնտեսության ոլորտի պետական ծրագերին:
Նշենք, որ մասնավոր ընկերությունների պետական աջակցության համար նշանակալի էր 2009թ. Ռուսաստանից ստացված 500 մլն դոլարի կայունացման վարկը: Բիզնեսի եւ բանկային համակարգի վարկավորման համար հատկացվել էր 117 մլրդ դրամ: Գյուղատնտեսության ոլորտում խոշոր պետական ծրագրերից են եղել Արեւելյան Ասիայից դրամաշնորհային եղանակով գյուղտեխնիկայի ձեռքբերումը, սերմացուի ներմուծումը, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը:
Ենթակառուցվածքներում ներդրումների ծավալը կազմել է 797 մլրդ դրամ (2,2 մլրդ դոլար), որից 99 մլրդ` ջրամատակարարմանը, 88 մլրդ` ճանապարհաշինությանը, 342 մլրդ` էներգետիկ համակարգին, 58 մլրդ` օդային հաղորդակցությանը եւ 210 մլրդ` հեռահաղորդակցությանը:Ենթակառուցվածքներում ներդրումների նշանակալի մասն իրականցվել են միջազգային ֆիանանսական կազմակերպությունների վարկային միջոցներով, այս ոլորտին է ուղղվել նաեւ «Հազարամյակի մարտահրավերների» դրամաշնորհային ծարգիրը:
Սոցիալական ոլորտում կապիտալ ներդրումները կազմել են 139 մլրդ դրամ, որից բանկարանային ապահովությունը` 82 մլրդ դրամ, կրթությանը` 40 մլրդ, առողջապահությանը` 10 մլրդ, մշակույթի ոլորտինը` 7 մլրդ դրամ: Բնակարանաշինության ծրագրի հիմնական ֆինանսական աղբյուրը նույնպես եղել է ՌԴ-ից ստացված կայունացման վարկը:



























