Մոսկովյան ոստիկանությունն այսօր` հոկտեմբերի 30 -ին հետապնդել է Renault Megan ավտոմեքենային, որը Ռուբլյովկայում սկսկել է խոյահարել մեքենաների:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, մինչ իրավապահները փորձում էին որսալ օրինախախտին, նա հասցրել է հարվածել 17 մեքենայի, որից 4-ը` ոստիկանական:
«Կիրակի անհայտ տղամարդը, ով անսթափ վիճակում գտնվել է Renault Megan-ի ղեկին, չի կարողացել կառավարել այն եւ խփել է մի քանի մեքենայի: Նա չի արձագանքնել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին, ինչին հաջորդել է մեքենայի հետապնդումը»,-նշվում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամլո հաղորդագրությունում:
Երբ տղամարդուն դուրս են բերել մեքենայից, նա եղել է մերկ եւ անհնարինության աստիճանի հարբած:




























