Արեւմուտքի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին կարող է Մերձավոր Արեւելքում «երկրաշարժ» առաջացնել: Այս մասին բրիտանական The Sunday Telegraph պարբերականին տված հարցազրույցում ասել  է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

Նախագահը, մասնավորապես, նշել է, որ արեւմտյան պետությունները շարունակում են ճնշումն իր երկրի վրա: «Սիրիան բոլոր առումներով տարբերվում է Եգիպտոսից, Թունիսից եւ Եմենից: Մենք այլ պատմություն, այլ քաղաքականություն ունենք: Սիրիան տարածաշրջանի կենտրոնն է, այտեղով է անցնում  ցեղի բեկման գիծը, դրա հետ խաղալու դեպքում կարելի է երկրաշարժ առաջացնել»,-հայտարարել է նա:

Ասադի կարծիքով`  իր երկրի նկատմամբ «լիբիական սցենարի» կրկնությունը կարող է  շատ ծանր հետեւանքներ ունենալ:  «Դուք ցանկանում եք եւս մեկ Աֆղանստան տեսնել: Սիրիայում ցանկացած խնդիր հրդեհ կառաջացնի ողջ տարածաշրջանում: Եւ եթե  գոյություն ունեն Սիրիայի պառակտման ծրագրեր,  ապա կքանդվի  ողջ տարածաշրջանը»,-ասել է Սիրիայի նախագահը: