Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման 15 հայտ է ստացել: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը հանձնաժողովի նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ 7 հայտ արդեն հաստատվել է, եւս 8-ը հաստատման փուլում են։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի փետրվարի 7-ին: