Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբոլոկը մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը`ՀՀԿ տնտեսական համաժողովի ընթացքում:
Ներկայումս, ըստ նախարարի, իրականցվում են կարգաբերման աշխատանքներ:Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբոլոկը 2006թ-ին Հայաստանի կողմից վաճառվել էր ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով: Օբյեկտի կառուցման ավարտի համար ներդրումների ծավալը կազմել էր 456 մլն դոլար, սահմանված հզորությունը 480 ՄՎտ է:
ՋԷԿ-ի համար որպես էներգիայի աղբյուր կօգտագործվի իրանական գազը:




























