2008 - 11 թթ. Հայաստանում կառուցվել է 56 փոքր ՀԷԿ` մոտ 45 մլն դոլար արժեքով: Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը`  ՀՀԿ տնտեսական համաժողովի ընթացքում: Ներկայումս հանրապետությունում գործում է 110 փոքր ՀԷԿ`  ընդհանուր 147 ՄՎտ հզորությամբ: Կառուցման թույլտվություն է տրվել  եւս 74 փոքր ՀԷԿ-ի համար` ընդհանուր 140ՄՎտ հզորությամբ:

Նշենք, որ Հայաստնի օրենսդրության համաձայն` փոքր է համարվում մինչեւ 10 ՄՎտ հզորություն ունեցող ՀԷԿ-ը:  2010թ. հունվար- փետրվարի տվյալներով` հանրապետությունում արտադրված էլկեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում ՀԷԿ-երի մասնաբաժինը կազմել է  մոտ 21%,  դրանից փոքր ՀԷԿ-երին բաժին է ընկնում 5%-ը:  2020թ-ին կառավարությունը նախատեսում է  այդ ցուցանիշը հասցնել  10%-ի: