Չինաստանում թմրանյութերի առեւտրի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում ավելի քան 12 հազ. մարդ է ձերբակալվել:

Միջոցառումների ընթացքում չինական հատուկ ծառայությունների աշխատակիցները դադարեցրել են  թմրանյութերի առեւտրով զբաղվող 144 խմբավորումների գործունեությունը, ոչնչացվել է դրանց արտադրության  22 ֆաբրիկա եւ առգրավվել  ավելի քան 308 կգ թմրանյութ: Ձերբակալվածների մեծ մասը երիտասարդներ են, ամենաերիտասարդը հազիվ 14 տարեկան է:

Նշվում է, որ «ձեռնարկատերերը» աշխատել են հատուկ համացանցային ֆորումի միջոցով, որտեղ հնարավոր է եղել հայտնվել բացառապես հանձնարարականներով:

Ի դեպ, Չինաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատժամիջոցների շարքում նաեւ մահապատիժ է նախատեսվում: