ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու աշխատանքը կախված է առաջնային ապրանքախմբերի ընտրությունից, այդ թվում` Հայաստանի եւ Ռուսատանի կողմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ պետդումայի պատգամավոր, միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Չերնիշենկոն: Հիշեցնենք, որ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ 11 երկրներից 8-ի, այդ թվում` Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից:
«Անվիճելի է, որ գոտում աշխատանքի ընդհանուր սկզբունքները կընդլայնեն ապրանքաշրջանառության շրջանակը: Սակայն միայն անվանումն ու ցանկությունը խնդիրը չեն լուծում. անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի լուրջ եւ հետեւողական աշխատանքը»,-հայտարեց Չերնիշենկոն:
Հարցին, թե ձեռնտու է արդյոք Ռուսաստանի համար կորցնել արտահանումից ստացվող եկամուտները, ռուսաստանցի պատգամավորը պատասխանեց, որ շատ բան կախված կլինի նրանից, թե ապրանքային ինչ ուղղություններ կահամարվեն առաջնային: «Հայաստանի համար դրանք կարող են լինել գյուղատնտեսական ապրանքներ, ալմաստ` երկրի ներսում վերամշակոլու համար, էնեգետիկայի եւ շինարարության համար սարքավորումներ: Ցանկացած դեպքում` արդյունավետությունը կախված կլինի իրականացման կոնկերտ մեխանիզմներից: Ընդհանուր առմամբ` նման ձեւաչափը, անշուշտ, օգտակար կլինի մեր երկու պետությունների համար»,-կարծում է Չերնիշենկոն:



























