Այսօր` հոկտեմբերի 30-ին, Կահիրեի դատարանը որոշեց հետաձգել Եգիպտոսի  նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա երկու որդիների եւ ներքին գործերի նախկին նախարարի նկատմամբ դատաքննությունը:

Ինչպես փոխանցում է  MIGNews-ը, նման որոշման պատճառ է դարձել զոհվածների ընտանիքների շահերը պաշտպանող փաստաբանների` դատավորներին ուղղված մեղադրանքը, ըստ որի նրանք բարեհաճություն են ցուցաբերում  «նախկին բռնապետի»  նկատմամբ: Մուբարաքի նկատմամբ դատաքննությունը կվերսկսի դատավորների վերաբերյալ հարցի քննությունից հետո: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 28-ին: