Կրեմլում երեկ` հոկտեմբերի 29-ին, երեւանյան ժամանակով  ժամը 20:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  հրդեհի պատճառը եղել է էլեկտրական մալուխի թույլ միացումը, ինչի արդյունքում այրվել է Տայնիցկի այգու շինարարական  պահեստարանը:

Հրդեհի տարածությունը կազմել է 10քմ, այն վերացվել է Կրեմլի հրդեհային ծառայության աշխատակիցների կողմից: Տուժածների մասին տեղեկություններ չկան: