Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:
Ըստ KP.RU-ի` միջադեպը տեղի է ունեցել փոքրիկ սրճարանում, որտեղ սեղանների շուրջ նստած են եղել երկու խմբեր` հայերի եւ ադրբեջանցիների: «Վերջիններն էլ հենց սադրել են ընդհարումը: Նրանցից մեկն սկսել է պահանջներ ներկայացնել հայերի հետ նստած միակ ռուս տղամարդուն: Ականատեսների խոսքով` վեճի պատճառը կին է եղել: Հայերն էլ հանդես են եկել ի պաշտպանություն իենց ընկերոջ»,-գրում է «Կոմսոմոլկան»:Վիրավորանքն արագ վերաճել է ծեծկռտուքի` գործի են դրվել ամանեղենը, աթոռներն ու սեղանները:
Որոշ ժամանակ անց սրճարանին մոտեցել են մի քանի մեքնենաներ, որից հետո կռիվը նոր թափ է ստացել: «Եկածներն արդեն անցել են դանակների եւ տրավամտիկ զենքի»,- ասել է Իրկուտսկի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Սալովարովը:Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Տեսնելով նրանց` կռվի մասնակիցների մեծ մասը փախել է: Հետախուզվում է երկու մեքենա` BMW X5 եւ Toyota Exiv:




























