Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հայդարին հրապարակել է հինգ հրթիռային կազմավորումներ երկրի ողջ զգայուն վայրերում ստեղծելու պլաններըը, հաղորդում է Tasnim-ը:
Հայդարին ռազմաբազա կատարած այցի ժամանակ նշել է, որ Իրանի բանակի ցամաքային զորքերը հրթիռային ստորաբաժանումների ուժեղացման հաշվին մշակել են իրենց մարտական կարողությունները զարգացնելու և մարտունակությունը բարձրացնելու նոր ծրագրեր:
Ըստ նրա՝ նոր ծրագրի շրջանակներում հինգ հրթիռային ստորաբաժանումներ կտեղակայվեն Իրանի հինգ զգայուն կետերում:
Կարևորելով բանակի հաջողությունը խելացի, ավտոմատացված և ճշգրիտ հարվածային հրթիռների արտադրության մեջ, որոնք կարող են ակնթարթորեն հակազդել սպառնալիքներին, իրանցի գեներալն ասել է, որ բանակը պատրաստվում է առաջիկա երեք ամսվա ընթացքում ներկայացնել երկու նոր օդային և ցամաքային հրթիռներ:





























