Առաջին խումբ հայտարարատուները լինելու են ՀՀ-ում պետական ծառայողները, 2-րդ խումբը լինելու ենբ 2023 թվականի ընթացքում մեկ միլիարդ եւ ավել դրամ հայտարարագրած ընկերությունների բաժնետերերը, հաջորդը իրական շահառու համարվող քաղաքացիները՝ փողեր լվացման դեմ պայքարի օրենքի հմաարձայն եւ 23 թվականի ընթացքում 20 եւ ավելի միլիոն փոխառություն ստացած քաղաքացիները: Այս մասին կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:
Նա նշել է, որ հայտարարագրեը պետք է ներկայացնեն մինչեւ 2024 թվականի մայիսի 1-ը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում իրենց ստացած եկամուտների եւ իրենց կատարած սոցիալական ծախսերը:
Օրի Աավերդյանը նշում է, որ համակարգն այնպես է, որ ինքնաշխատ եղանակով է գործելու, հայտարարատուին մնում է լրացնել եւ ակտիվացնել այն:
Մանրամասները՝ տեսանյութում:











