Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո օգնեց թուլացնել Ռուսաստանի դիրքերը և օկուպացրեց Արցախի մնացած մասը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մարսելի Աբովյանի անվան քոլեջի ղեկավար, գրող Կարեն Խուրշուդյանը:
Նա հավելել է, որ Եվրոպայից Ալիևը հասել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, մինչդեռ ինքը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Ինձ թվում է՝ Արցախի հարցը Ռուսաստանի համար ավարտված չէ։ Թե ինչպես այդ հարցը, ինչպես նաև արցախահայության հարցը կլուծվի Ռուսաստանի համար, պարզ կդառնա գարնանը։
Ադրբեջանի տնտեսությունը կախված է Եվրոպայից, եւ եթե այն որոշի անցնել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրների, ապա դա աղետալի հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար», - ընդգծել է Խուրշուդյանը։
Նա պարզաբանել է, որ այս դեպքում Բաքվին սպառնացող վտանգը կգա թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից։
«Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը գազ է գնում Ռուսաստանից և վերավաճառում Եվրոպային», - ասել է գրողը:
Նրա խոսքով ՝ Ալիևը փորձում է խուսափել Հայաստանի հետ հանդիպումներից արևմտյան հարթակներում, քանի որ Եվրոպան, ինչպես խնդրել էր Ադրբեջանի նախագահը, օգնել է իրեն․ Եվրոպան մինչև 2020 թվականը և նույնիսկ դրանից հետո երկար ժամանակ չի զինել Հայաստանին:
«Ընդ որում, Ալիեւը Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունների իր մասը չի կատարել, եւ այժմ Եվրոպան որոշակի պահանջներ ունի Բաքվի նկատմամբ, ուստի Ադրբեջանի նախագահը խուսափում է պատասխանատվությունից թե Եվրոպայի, թե Ռուսաստանի առաջ։ Այս ֆոնին նա արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց ՝ ցույց տալու համար, որ հիմա իր համար ամենակարևորը Ադրբեջանի ներքին խնդիրներն են։ Նա դեռ երկար կփորձի թոզ փչել եւ Եվրոպայի, եւ Ռուսաստանի աչքերին», - եզրափակել է Խուրշուդյանը։





























