Ներկա փուլում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները չի կարելի լարված անվանել, կարծում եմ, որ տարբեր տերմինաբանություն կարելի է օգտագործել։ Հոկտեմբերին լարվածություն կար, ու դրա պատճառն ակնհայտ էր։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին տարվա արդյունքներին նվիրված ճեպազրույցում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Պետքարտուղար Բլինկենի և Ադրբեջանի նախագահի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Մեր երկիր այցելեց պարոն Օ՛Բրայենը, ով Կոնգրեսում բարձրաձայնեց հակաադրբեջանական տեսակետները, իսկ ավելի ուշ մենք արձանագրեցինք նրա դրական ուղերձները։ Մենք միշտ շահագրգռված ենք եղել զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ ԱՄՆ-ը մեզ համար կարևոր գործընկեր է, և մենք բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, համաշխարհային հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում»,- ասել է Բայրամովը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը միշտ եղել է ԱՄՆ-ի հուսալի գործընկերը։ 

«Մենք շահագրգռված ենք այս հարաբերությունների զարգացմամբ։ ԱՄՆ-ը կարևոր գործընկեր է Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի համար։ Առաջին դրական ազդակներն արդեն ուղարկվել են, և որպես դրա շարունակություն, մենք հույս ունենք հաջորդ տարի տեսնել ԱՄՆ-ի քայլերը՝ հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է նա։