Կորցրել ենք Արցախը, ունենք 100 հազարից ավելի փախստականներ, այսօր Բաքվի բերդերում ունենք մեր հայրենակիցներին, այսօր տվել ենք Ամարասն ու Գանձասարը, այդ ամենը տեսնելով ինչ կարող ենք մենք ամփոփել, ամփոփելու բան չունենք: Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Այսօրվա մեր կյանքը բաց վերք է, այսօր մենք կորցրել ենք Արցախը, ունենք 100 հազարից ավելի փախստականներ, այսօր Բաքվի բերդերում ունենք մեր հայրենակիցներին, այսօր տվել ենք Ամարասն ու Գանձասարը, այդ ամենը տեսնելով ինչ կարող ենք մենք ամփոփել, ամփոփելու բան չունենք: Այսօրվա կարգավիճակն էլ շատ բարդ է, ցանկացած պահի հնարավոր է իրավիճակ փոխվել ու այս կյանքվ ապրում ենք արդեն մի քանի տարի, ու Նոր տարվա երեկոյան պետք է Աստծուց խնդրեմ, որ Աստված մեր ժողովրդից, մեր երկրից երես չթեքի: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Մեր երկրին տա խաղաղություն, հզորություն, ժողովրդին էլ բարեկեցություն»,-ասել է նա:





























