Իրանի իշխանություններն ի կատար են ածել Իսրայելի հետ կապված դիվերսիոն խմբի տասը անդամներից չորսի նկատմամբ մահապատժի դատավճիռը: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Արևմտյան Ադրբեջան նահանգի դատարանի հայտարարությունը։
«Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) հետ կապված դիվերսիոն խմբի չորս անդամներ, որոնք իրենց գործողություններով փորձել են խաթարել երկրի անվտանգությունը իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության սպաների ղեկավարությամբ, կախաղան են բարձրացվել այսօր առավոտյան», - մեջբերում Է գործակալությունը դատարանի հայտարարությունը:
Հոկտեմբերի 24-ին Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր դատավոր Նասեր Ատաբաթին հայտարարել էր, որ Իրանի հետախուզական ծառայության աշխատակիցները ձերբակալել են 10 հոգուց բաղկացած խմբի: Թեհրանի վարկածով՝ նրանց գլխավոր խնդիրն է եղել բացահայտել Իրանի հատուկ ծառայությունների և ԶՈւ այն աշխատակիցներին, որոնք աշխատում են իսրայելական ուղղությամբ: Նշվում է, որ նրանք տեսակապի միջոցով ուղիղ կապ են ունեցել «Մոսադի»սպաների հետ:





























