Ֆինլանդիայում Ուուսիմաա նահանգի հիվանդանոցի աշխատակիցները մարդակեր կատու են բռնել, հաղորդում է «MTV Uutiset»-ը:

Կենդանուն, որը սնվում էր դիահերձարանի մնացորդներով, բռնել են Վանտաա քաղաքի բժշկական հաստատության աշխատակիցները։ Նրանց տվյալներով՝ կատուն մտել է այսպես կոչված ժամանակավոր պահեստ՝ բակում սովորական պահեստային տարածք, որտեղ տեղադրվել են սառնարանային խցիկներ։

Հիվանդանոցում հրաժարվել են ասել, թե քանի մահացած մարդ է վնասվել կենդանու կողմից։ Նշվում է, որ կատուն ապրել է փողոցում, չի եղել կլինիկայինը կամ աշխատակիցներից որևէ մեկինը: Այս պահին նրան տեղափոխել են կենդանիների ապաստարան։ «Տեսնելով նրա վատ տեսքը՝ նա ոչ ոքի պետք չէր»,- ասել է ապաստարանի աշխատակից Մարի Արոն:

Այս պահին միջադեպը հետաքննում է ոստիկանությունը, որը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն հայտնել են, որ կտեղեկացնեն հանրությանը, եթե նոր հանգամանքներ բացահայտվեն։