Apple-ը գնել է C3 Technology-ն, որը արբանյակային լուսանկարներից ստեղծում է լուսաիրական եռաչափ քարտեզներ:

C3 Technology-ն Placebase-ից Poly9-ից հետ երրորդ նախագիծն է, որը գնել է Apple-ը վերջին երեք տարիներին, հաղորդում է «Вести»-ն:

С3-ի եռաչափ քարտեզների ցուցադրական տեսահոլավակում արդյունքը ապշեցուցիչ է: Վերջնական քարտեզի համար օգտագործվում են բազմաթիվ արբանյակային լուսանկարներ, որոնք իրարից տարբերվում են անկյունով: Համակարգիչը միացնում է այդ լուսանկարները` ստանալով եռաչափ պատկեր` իրականության որակով: Տեխնոլոգիայի հեղինակներն այժմ աշխատում են Apple-ի համար: Տեխնոլոգիայի կոդային անվանումն է Sputnik: