Հայրենիքում հայրենիք կարոտելն անմարդկային տառապանք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Հողի հանդեպ կարոտն ամենադաժանն է։ Կեղեքող։ Ոչնչացնող։ Ամեն վայրկյան։ Իսկ հայրենիքում հայրենիք կարոտելն անմարդկային տառապանք է։
Ու մի ասեք, թե հասկանում եք․․․ Չեք հասկանում։ Իրապես չեք հասկանում: Ու պետք էլ չէ, որ հասկանաք։ Աստված չանի, թե հասկանաք․․․»։





























