Ռոլանդա Հեյդենն իր աշխատանքի համար պարտական ​​է արագ տնային ինտերնետին, և Վաշինգտոնից ստացած արտոնությանը, որը թույլ է տալիս նրան վճարել դրա համար, գրում է Politico-ն:

Հյուսիսային Կարոլինայի 56-ամյա բնակչուհին սկսեց ստանալ դաշնային օգնություն, որն օգնում է ցածր եկամուտ ունեցող մարդկանց վճարել լայնաշերտ ինտերնետի համար, երբ նա սովորում էր  բակալավրի աստճան ստանալու համար՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ:

Բայց Վաշինգտոնում բանավեճեր են ընթանում ծրագրի շարունակման վերաբերյալ, որը կարող է ավելի քան 22 միլիոն տնային տնտեսությունների զրկել այն սուբսիդավորումից, որի վրա նրանք հույս են դրել: Ծրագիրը մեկնարկել է երկկուսակցական աջակցությամբ 2020 թվականին, բայց այժմ գտնվում է դեմոկրատների, որոնք ցանկանում են վերսկսել այն, և հանրապետականների, որոնք մտահոգված են, որ դա թույլ կտա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նախընտրական տարում հաղթանակի չափազանց մեծ շրջան անել, միջկուսակցական պատերազմի թակարդում։

Պաշտոնապես Մատչելի կապի ծրագիր (Affordable Connectivity Program),  կոչվող դաշնային սուբսիդիան, որի շնորհիվ  լայնաշերտ կապ է ապահովվում, ըստ կանխատեսումների, կարող է ավարտվել ապրիլին: Եվ քանի որ ծրագիրը գործարկվել է եզակի տեսքով՝ նախ որպես արտակարգ օգնություն համավարակի պայմաններում, որը ստորագրվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, իսկ այնուհետև ամրագրվել է Բայդենի ենթակառուցվածքի օրինագծում, այն  խոշոր դաշնային արտոնություն է՝ առանց երկարաժամկետ ֆինանսավորման մեխանիզմի և ապագայում դրա վճարման հստակ ձևի։  

Եթե ​​Կոնգրեսը չկարողանա միջոց գտնել ծրագիրը ֆինանսավորելու մինչև գարուն, դաշնային կառավարությունը ստիպված կլինի արագ փակել այն: