Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 60-ի, հայտնում է Mehr-ը։
Հաղորդվում է 20 զոհի մասին։
Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարար խմբեր՝ տուժածներին օգնելու համար։
Թեև, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի էր ունեցել գազի պարկուճների պայթյունի հետևանքով, սակայն դեպքից անմիջապես հետո որոշ նահանգային պաշտոնյաներ միջադեպը որակեցին ահաբեկչական գործողություն:
Վերջին տեղեկությունների համաձայն, ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։
Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ գերեզմանատանը ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։





























