Առնվազն 73 մարդ է զոհվել և 171-ը վիրավորվել չորեքշաբթի օրը Իրանի կենտրոնական Քերման քաղաքում տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով,  հայտնում է Mehr-ը՝ վկայաբերելով Իրանի շտապօգնության ծառայության վերջին տվյալները։

Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։

Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարար խմբեր՝ տուժածներին օգնելու համար։

Նահանգի որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են  ահաբեկչական գործողություն:

Վերջին տեղեկությունների համաձայն, ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ։

Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։