Իրանի ժողովուրդը մարտի դաշտում կկանգնի իր թշնամիների դեմ այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունն ու բռնությունն արմատախիլ չեն արվել, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Քերմանի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր ուղերձում, գրում է Mehr-ը։

Ռաիսին իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին չորեքշաբթի օրը Քերման քաղաքում իրանական  գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 100 մարդու զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ։

«Անկասկած, այս վախկոտ արարքի հեղինակները շուտով կբացահայտվեն անվտանգության և իրավապահ ուժերի կողմից, և նրանք կպատժվեն իրենց զազրելի արարքի համար», - հայտարարել է Իրանի նախագահը:

«Թշնամիները պետք է իմանան, որ նման գործողությունները երբեք չեն սասանի իսլամական իդեալները պաշտպանելու Իրանի ժողովրդի վճռականությունը», - հավելել է նա: