Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանին՝  Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով  արտաքին գերատեսչության  X էջը։

«Խորը ցավակցություն  ենք հայտնում Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ադրբեջանը՝ որպես ահաբեկչությունից տառապող երկիր, դատապարտում է դրա բոլոր ձևերն ու դրսևորումները», - ասվում  է ԱԳՆ-ի ցավակցության մեջ։