Մենք ցնցված ենք՝ իմանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց զոհ են դարձել ավելի քան 100 անմեղ բնակիչներ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ  X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 3-ին, Իրանի Քերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ՝ նրա մահվան 4-րդ տարելիցի օրը, երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 103 մարդ։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ դա ահաբեկչություն է եղել։