Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները և աջակիցները պետք է վախենան Իրանի ժողովրդի զայրույթից, հայտնում է IRNA-ն։

«Այս դեպքի հետևանքով մինչ օրս զոհվածների թիվը 84 է»,- նշել է նա։

Վահիդիի խոսքով՝ միջադեպի հետեւանքով տուժել է 284 մարդ։

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին երկու պայթյուն է որոտացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի կենտրոնական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 և վիրավորվել 171 մարդ։