Երևանում իրականացվող շինարարության և կառուցապատման արդյունքում գազի, այսպես ասած, նոր պահանջարկը գրեթե այնքան է, որքան այս պահին սպառում է քաղաքը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Եթե այս կառուցապատումներն ամբողջությամբ ավարտվեն, պահանջարկը կրկնակի կավելանա։ Ընդհանուր համալիր լուծում է տրվել, փոխարժեքի նվազումից ունեինք որոշակի խնայողություններ, եւ որոշում է կայացվել այդ գումարներն ուղղել ենթակառուցվածքների վերականգնմանը: Այսինքն՝ Երևան մտնող չորս ուղղություններով ենթակառուցվածքներն ամբողջովին հզորացվում են, գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու»,- նշեց Բաղրամյանը։

Նա հայտնեց, որ 2 ուղղություններով շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, 2 ուղղություններով էլ նախագծման աշխատանքներն են իրականացվում։

«Գազաբաշխիչ կայաններ արդեն կառուցված են, գազատարներն արդեն գցված են: Եղած կայանների կողքը նոր գազաբաշխիչ կայաններ են կառուցվել»,-ասաց բաղրամյանը:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ նոր միացող բաժանորդների համար միացման վճարներ են սահմանվելու, այսինքն՝ ընդհանուր բաժանորդների համար բեռ չի դառնալու, բաշխիչ կայանների կառուցման համար օգտագործված խնայողությունները պետք է վերադարձվեն։

«Գազի մասով, միայն միացումների համար գործելու են միցման վճարներ, որոնք մինչեւ ապրիլի 1-ը  կսահմանվեն, որպեսզի այդ գումարները հետ վերադարձվեն: