Եթե կառուցապատվող շենքի նախագծում առնվազն կա, որ պետք է բնակարանները գազիֆիկացված լինեն, այդ շենքը առնվազն պետք է ավարտական ակտ չստանա, եթե գազաֆիկացումն ապահովված չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Վերածնունդ» թաղամասի ապագա բնակիչները բողոքում են, որ իրենց շենքերին գազ չի հասնում, քանի որ այդ հատվածում ակացիաներ են տնկված եւ քաղաքապետարանը չի ցանկանում այդ մասով գազատար անցկացնել, իսկ նոր տարբերակ էլ չի առաջարկում:

«Բոլոր կարգավորումները կան,թ ե ինչպես են միանալու նոր կառուցվող շենքի բաժանորդները եւ ՀԷՑ-ի մասով, եւ ջրի մասով, եւ գազի մասով: Այս հարցը ավելի շատ քաղշին նորմերի հետ է կապված: Այսինքն այդ շենքը առնվազն չի ավարտվել, եթե մնում է նախագծային լուծումներում, որ պետք է բնակարանները գազիֆիկացված լինեն»,-ասաց Բաղրամյանը: