ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լիովին բացառել է Սիրիայի գործերին դաշինքի խառնվելու հավանականությունը: Այդ մասին հաղորդում է Ֆրանս-Պրես գործակալությունը:
«Նման տարբերակը լիովին բացառվում է: Մենք նման մտադրություններ չունենք»,- ասել է նա ինքնաթիռում, որով նա այսօր չնախատեսված այցով ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:




























