Իրանի Քերման քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության համար վրեժի ժամանակը և վայրը կորոշեն Իրանի զինված ուժերը, ուրբաթ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է Tasnim-ը։
Ելույթ ունենալով հունվարի 3-ին հարավային Քերման քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհված 89 մարդու հուղարկավորության ժամանակ՝ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ ժողովուրդն Իրանի Իսլամական Հանրապետության «ուժի ամենակարևոր բաղադրիչն է»:
Երկրի նախագահի խոսքով՝ «թշնամիներն արդեն տեսել ու զգացել են Իրանի հզորության մասշտաբները»։
Ինչ վերաբերում է Քերմանում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության համար Իրանի վրեժին, Ռաիսին վստահեցրել է, որ «իրանական զինված ուժերն իրենց վրա կվերցնեն նախաձեռնությունը և կորոշեն պատասխան գործողությունների ժամանակը և վայրը»։





























