Բելգիան լիովին հրաժարվում է ատոմային էներգետիկայից: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 31-ին հայտարարել է կառավարող կոալիցիայի առաջնորդ, ապագա վարչապետ Էլիո դի Ռուպոն: Բելգիական ատոմակայանների շարունակական փակումը սկսվելու է 2015-ից եւ կավարտվի 2025-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ այսօր Բելգիայում աշխատում են երկու ատոմակայաններ` «Տիանժն» ու «Դուլը», որտեղ ընդհանուր առմամբ 7 ատոմային ռեակտորներ են տեղադրված: Վերջին 10 տարում Բելգիան զգալիորեն առաջ է գնացել էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրման հարցում: Արդենի նախալեռներում եւ Ֆլադրիայի հարթավայրերում արդեն գործում են հողմային էլեկտրակայանների ցանց, նախատեսվում է նոր հողմային կայանների կառուցում: