Հունգարիայում սոսկալի վթար է տեղի ունեցել. միկրոավտոբուսի եւ բեռնատար մեքենայի բախման արդյունքում 14 մարդ է զոհվել, հայտնում է kp.ru-ն:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի գիշերը, М43 Սեգեդ-Մակո ավտոմայրուղում` ռումինա-հունգարական սահմանի մոտ:

Ռումինական բեռնատարը հարվածել է ճանապարհային պատնեշներին, կորցրել կառավարումը եւ հարվածել Ռումինիայի քաղաքացիներ տեղափոխող միկրոավտոբուսին: Միկրոավտոբուսում եղել է 15 ուղեւոր, մահացել են բոլորը, բացի մեկից, ով այժմ ծայրահեղ ծանր վիճակում է:  Բեռնատարի վարորդը եւս ծանր վնասվածքներ է ստացել, հայտնում է Reuters գործակալությունը: