Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո մոտ 155 երեխա որբ է մնացել: Վան նահանգի սոցապահովության տարածքային նախարարությունը սպասում է, որ այդպիսի երեխաների թիվը կարող է աճել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ջիհան» լրատվական գործակալությանը: 155 երեխաների մեծ մասը կորցրել է ծնողներից մեկին, թեեւ կան նաեւ այնպիսիք, ովքեր զրկվել են երկու ծնողներից էլ: Այժմ նրանք գտնվում են տարածքային իշխանությունների մշտական հսկողության ներքո: «Մենք այդ երեխաներին ընտանիքներից չենք խլի, եթե դրանք ոչ լիարժեք են մնացել: Ողջ մնացած հորը կամ մորը պետությունը նյութական օգնություն կտրամադրի: Իսկ մենք որոշ ժամանակ կհետեւենք նրանց վիճակին», - հայտնել են նախարարությունում:
Նահանգում շարունակվում է երկրաշարժի հասցրած վնասի գնահատումը, այդ թվում` բարոյական վնասի: Այնտեղ աշխատում են սոցապահովության նախարարության փորձագետներ, հոգեբաններ: Վերջին տվյալներով` աղետը 601 մարդու կյանք է խլել:




























