Համացանցային հսկա Google –ը հայտարարել է Chrome Web Store հավելվածների համացանցային խանութի նոր տարբերակի թողարկման մասին:
Ինչպես հաղորդում է 3Dnews-ը, հիմա արդեն յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ հնարավոր է տեսնել հավելվածների թարմացված ցանկը, որոնք ընտրվում են օգտատերերի հետաքրքրություններին համապատասխան: Փոփոխվել է նաեւ դիզայնը:
Հավելվածների մուտքը հնարավոր է Google Chrome բրաուզերի ստարտային էջի միջոցով:




























